Рубрика: Մաթեմատիկա

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՖԼԵՇՄՈԲ

1. Կատարելով թվաբանական գործողությունները՝ գրի՛ր դեղին վանդակներում պակասող շրջանների թիվը:

Подпись отсутствует

2. Արևմտյան դպրոց-պարտեզի հավերը երկու օրում ածում են քսան ձու: Քանի՞ ձու կածեն հավերը մեկ շաբաթվա ընթացքում:

3. Ճիովանին 3 տորթ թխելու համար օգտագործեց 4 ձու: Քանի՞ ձու է անհրաժեշտ այդպիսի ինը տորթ թխելու համար:

4. Ութ ընկերներ ձվակռիվ էին խաղում: Ընկերներից յուրաքանչյուրը մյուսների հետ մեկական անգամ ձու կռվացրեց: Կռվի արդյունքում ձվերից մեկը կոտրվում էր, մյուսը՝ ոչ: Քանի՞ ձու կոտրվեց այդ խաղի ժամանակ:

5. Չորս ու կես ժամից կլինի ժամը 4:00 կեսգիշերից հետո: Հիմա ժամը քանի՞սն է:

6. Ավետի հավաքած խորանարդի յուրաքանչյուր երես ուներ 4 տարբեր գույն։ Խորանարդը քանդվել էր, Ավետը ո՞ր համարի խորանարդը պետք է ընտրի, որպեսզի խորանարդն ամբողջանա;

Подпись отсутствует

7. Նռանեն գրում է «մաթեմատիկա» բառը՝ օրական մեկ տառ: Նա սկսում է գրել չորեքշաբթի օրը: Շաբաթվա ո՞ր օրը կավարտի այդ բառի գրությունը:

8. Արամը բացեց իր խնայատուփը: Առաջին օրը ծախսեց իր հավաքած գումարի կեսը: Երկրորդ օրը՝ մնացածի կեսը, և իր մոտ մնաց 800 դրամ: Որքա՞ն գումար էր հավաքել Արամը:

9. Կարենը խաղ էր խաղում և ուներ 9 անգամ խոցելու հնարավորություն: Ճիշտ նշանակետին խոցելուց հետո ստանում էր ևս 3 անգամ խոցելու հնարավորություն: Որոշի՛ր, թե քանի անգամ է ճիշտ նշանակետին խոցել Կարենը, եթե գիտենք, որ ընդհանուր դիպչել է 30 անգամ:

10. Քանի՞ եռանկյուն կա պատկերում:

Подпись отсутствует

Рубрика: Հայրենագիտություն

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին 410 թվականին, ապրել է Խորոն գյուղում։ 15-16 տարեկանում նա ուղարկվում է Վաղարշապատ։ Նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտներից, բացի հայերենից նա գիտեր հուներեն և ասորերեն։

Рубрика: Հայրենագիտություն

Անանիա Շիրակացի ԵՎ ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ

Դավիթ Անհաղթ —  5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներ­կայացուցիչը Դավիթ Անհաղթն է: Նրա անունը նույնացվում է նաև իմաստուն փիլիսոփա հասկացության հետ: «Ան­հաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփա­յական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար:

Դավիթ Անհաղթի կենսագրության մասին շատ քիչ բան է հայտնի. գիտենք միայն, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին: Հայտնի է նաև, որ Անհաղթը նույնպես եղել է Մաշտոցի աշակերտներից և ուսման ուղարկվել Հունաստան: Որպես տաղանդավոր փիլիսոփա’ նա հայտնի էր ոչ միայն Հայոց աշխարհում, այլև նրա սահմաններից դուրս:

Հայ եկեղեցին Դավիթ Անհաղթին դասել է սրբերի շարքը:

Անանիա Շիրակացի — Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչն է: Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում: Շիրակացու գիտական հայացքները ձևավորվել են Տրապիզոնում հույն գիտնական Տյուքիկոսի մոտ ուսանելու տարիներին: Վերա­դառնալով հայրենի գավառ՝ Շիրակացին բացում է դպրոց և մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում գիտական
գործունեությամբ: Շիրակացուց մեզ են հասել ար­ժեքավոր աշխատանքներ՝ նվիրված մաթեմատի­կային, աստղագիտությանը, օդերևութաբանու­թյանը, պատմությանն ու աշխարհագրությանը: Ականավոր գիտնականի ինքնատիպ թվաբա­նության դասագրքում, ինչպես ընդունված է եղել հայկական մատենագրության մեջ, թվանշանները տրվել են հայկական տառանիշերով.

Ա — 1Ժ — 10Ճ — 100Ռ- 1000
Բ — 220—ԻՄ — 200Ս — 2000
Գ — 3Լ — 30Յ — 300Վ — 3000
Դ — 4Խ — 40Ն — 400Տ — 4000
Ե — 5Ծ — 50Շ — 500Ր — 5000
Զ — 660—ԿՈ — 600Ց — 6000
Է — 7Հ — 70Չ — 700Ւ — 7000
Ը — 8Ձ — 80Պ — 800Փ — 8000
Թ — 9Ղ — 90Ջ — 900Ք — 9000

Այսպես, եթե ձեզնից որևէ մեկը ծնված լինի 1997 թ., ապա այդ տարեթիվը Շիրակացին կգրեր այսպես՝ ՌՋՂԷ: Նա Հայկական մեծ թվականության սկիզբ համարում է 552 թվականը: Երբ դուք 6-րդ դարից հետո ստեղծված որևէ պատմական հուշարձանի վրա վերոնշյալ աղյուսակի տառանիշերով փորձեք վերծանել դրա կա­ռուցման թվականը, ապա պետք է ստացված թվին գումարեք 552:

Իր աշխատություններում Անանիա Շիրակացին անդրադարձել է Երկրի գնդաձևությանը, Լուսնի ու Արեգակի խավարումներին, օրացուցային հաշվումներին: Շիրակացուն է վերագրվում մի արժեքավոր աշխատություն` «Աշխարհացույցը», որն ավելի քան 1500 տարի առաջվա Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրների աշխարհագրության վերաբերյալ մեզ հասած եզակի ուսումնասիրություն է: «Աշխարհացույցի» ամենաինքնատիպ ու արժեքավոր բաժինը Հայաստանի 15 նահանգների (աշխարհների) նկարագրությունն է, որի համար հիմք է ծառայել Արշակունյաց ժամանակաշրջանի վարչական բաժանումը:

Ամեն մի Նահանգի մասին խոսելիս տրվում են նրա աշխար­հագրական սահմանները, նահանգի նշանավոր լեռները, խոշոր գետերը, հանքային հարստությունները, բուսականությունը։

Անանիա Շիրակացու այս աշխատությունն իր արժեքը պահ­պանում է նաև մեր օրերում։ «Աշխարհացույցի» միջոցով գիտնա­կանները դեռ շարունակում են հստակեցնել մեր պատմական հայրենիքի առանձին հատվածների սահմանները, բնակավայրերի ճիշտ տեղադիրքը, բնական մի շարք օբյեկտների անվանումները և այլն։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ տեղեկություններ են մեզ հայտնի Դավիթ Անհաղթի կենսագրությունից: Նրա մասին քիչ բան է հայտնի, հայտնի է որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին: Նաև որ Անհաղթը նույնպես եղել է Մաշտոցի աշակերտներից և ուսման ուղարկվել Հունաստան:
  2. Ինչպես է բացատրվում «Անհաղթ» մականունը։ «Ան­հաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփա­յական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար:
  3. Ո՞վ է Անանիա Շիրակացին։ Գիտության որ բնագավառներում է նա ուսումնասիրություններ կատարել։ Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչն է: Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում:
  4. Ո՞րն է Շիրակացու ամենանշանավոր աշխատությունը և ինչի՞ մասին է այն։ Վերա­դառնալով հայրենի գավառ՝ Շիրակացին բացում է դպրոց և մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում գիտական գործունեությամբ: Շիրակացուց մեզ են հասել ար­ժեքավոր աշխատանքներ՝ նվիրված մաթեմատի­կային, աստղագիտությանը, օդերևութաբանու­թյանը, պատմությանն ու աշխարհագրությանը։
  5. Ներկայացրեք ձեր ծննդյան տարեթիվը ըստ Շիրակացու տառանիշերի աղյուսակի: Իմ-2010-ՍԺ մամա-1991-ՌՋՂԱ պապա-1978-ՌՋՀԸ
  6. Տառանիշերով արտահայտեք հետևյալ տարեթվերը` 885-ՊԸԵ, 301-ՅԱ, 561-ՇԶԱ, 787-ՉԸԷ
  7. , 939-ՋԳԹ, 1045-ՌԽԵ, 1120-ՌՃԻ, 1200-ՌՄ, 1231-ՌՄԼԱ, 1456-ՌՆԾԶ, 1722-ՌՉԻԲ, 1991-ՌՋՂԱ, 2014-ՍԺԴ, 2022-ՍԻԲ:
  8. Ըստ հայկական մեծ թվականության’ Անիի Մայր տաճարի կառուցումն ավարտվել է ՆԽԹ թվականին: Հաշվեք, թե որ թվականն է դա ներկայիս թվականությամբ։ Նա ծնվել է 449թ․ ։
  9. Ուսուցչի օգնությամբ փորձեք պարզել, թե համաձայն «Աշխարհացույցի»’ Հայաստանի ո՞ր նահանգի տարածքում է գտնվում ձեր բնակավայրը։

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն 

190-Ա.Ծառեր,ձայներ,հոտեր,քարեր,կովեր,արջեր,փնջեր,լուրեր,բառեր,բեղեր,հայեր,հայրեր,ցեղեր,սրտեր,գրեր,

սյուներ, պատեր, հույներ, ձվեր , քթեր, քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տատեր, պապեր:

Բ. եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկններ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ, պանրագործարաններ:

191-

ա. Գրպաններ,եղնիկններ,սեղաններ,թռչուններ,մատյաններ,պանրագործարաններ:

բ .

Փնջեր,սրտեր,գրեր,ձվեր,քթեր:

192-

Հերթական ոլորաններից հետո երևացին սրբավայրերը:Վերևում արձաններ էին նստած :Արձանները կորցրել են գլուխները:Երկրաշարժերը բազմիցս սասանել են այս լեռների գագաթները , օտար բանակների զինվորները ձգտել են խորտակել իրենց անհասանելի ու թշնամական սրբավայրերը: Արձանները , բարձրաքանդակներն ու գազանների կերպարանքները, կերտված են հիանալի վարպետների կողմից :

Рубрика: Մայրենի

(ง •_•)งԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆผ(•̀_•́ผ)

(186) ա-սիրամարգ բ-երեխա գ-կանայք

(188) Սար-սարեր հայ-հայեր կաթիլ-կաթիլներ

ուսուցիչ-ուսուցիչներ մայր-մայրեր մատանի-մատանիներ

տատ-տատեր կատու-կատուներ թութակ-թութակներ

գրպան-գրպաններ

Рубрика: Մայրենի

🏞ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐ. ԱՂԲՅՈՒՐՆԵՐ, ԱՐՏԵԶՅԱՆ ՋՐԵՐ🌅

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։

Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:

Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:

Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:

Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:

Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:

Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք ե սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:

Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա­կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:

Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։ Ստորերկրյա ջրերը  Երկրի ընդերքում գտնվող ջրերնեն։ Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
  2. Որո՞նք են ջրաթափանց ե ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։ Ջրաթափանց-Ավազ, տուփ, թուղթ, հագուստ և այլն։ Ջրամերժ-Կավ, քար, ծաղկաման։
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում: Գրունտային և միջշերտային։
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:Աղբյուրը գետնի տակից դուրս եկող ջուրն է: Գեյզերը երկրից ժայթքող ջուրն է: Հանքային ջրերը դուրս են գալիս հողի միջից և բուժիչ հատկություն ունի:
  5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:Երկրի խորքում ներքին շերտերում գտնվող ջրեր։
  6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:Օգտագործում են բույսերին կամ ծաղիկներին ջուր տալու համար:

Рубрика: English

Which is more foolish?

Farmer Jones wanted to buy some things at a store. The storekeeper had a lot of bicycles in the store and he wanted to sell one to the farmer. “Look here, farmer Jones,” he said. “I can sell you a very good bicycle and you can ride around your farm on it every day.”

“Oh, no,” said the farmer. “I don’t want a bicycle.  I think a cow is more useful and the price is just the same.”
“But just think,” said the storekeeper, “you can’t ride round the town on a cow. That’s foolish”
“Oh, I don’t know which is more foolish,” answered the farmer with a smile, “to ride on a cow or to milk a bicycle.”
Կարդա տեքստը, դուրս գրիր անծանոթ բառերը և կատարիր առաջադրանքերը։

Կապույտ գույնով նշված նախադասությունները գրիր ներկա և  ապառնի ժամանակաձևերով։ (Ապառնի) Farmer Jones will buy some things at a store: (Ներկա) Farmer Jones wants to buy some things at a store: (Ապառնի) The storekeeper will have a lot of bicycles in the store and will sell one to the farmer: (Ներկա) The storekeeper has a lot of bicycles in the store and he wants to sell one to the faemer :
Գրիր կարմիր գույնով նշված բառերի անցյալը։ (Sell-sold) (Ride-rode)

(think-thought) (know-knew) smile-smiled

Դուրս գրիր գոյականները և բայերը: Գոյական-Farme, Jones,store,storekeeper,bicycles,farm,cow,price,town,smile:

Բայ-Wanted,had,look,said,sell,ride,think,know,answered:

Рубрика: Մայրենի

ԲԱՅ-ԳՈՅԱԿԱՆ-ԱԾԱԿԱՆ

Բայ-վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ , պահել, ոսկեզօծել:

Գոյական-ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ:

Ածական-ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա, սպիտակ։

Բացատրություն

Բայ-Ինչ անել

Գոյական-ով ովքեր, ինչ, ինչեր 

Ածական-Ինչպիսի

Рубрика: Հայրենագիտություն

ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար այդ ասելով մենք հաս­կանում ենք ճարտարապետական հուշար­ձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Այդ ամենն իհարկե հայ մշա­կույթի անբաժան մասն է և մեր հպարտու­թյան առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կա­րող է լինել մի կավե սափոր, մի հետաքրքիր երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքիր նախշեր կան։

Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի վարպետ-արհեստավորները՝ դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշնեը։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում, թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին՝  Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

Գորգագործություն — Գորգագործությունն ու կարպետագործությունն արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես փռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել բնակարանը և զարդարել այն։ Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատե­սակ կարպետներ և գորգեր: Կարպետ բառը, և գորգ, և կարպետ իմաստով, ժամանակի ընթացքում անցել է անգլերենին, սերբերե­նին և եվրոպական այլ լեզուների։ 13-րդ դարի իտալացի ճանա­պարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրու­թյուններում խոսելով հայերի մասին՝ նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։ Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ ունեին։

Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն ունեն. մեկ անգամ ստեղծվելով՝ նրանց զարդանախշերը չեն մոռաց­վում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերնդից սերունդ։

Հայկական զարդանախշերը ժողո­վրդական հնագույն պատկերացում­ներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլոր-մոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։

Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները։

Рубрика: РУССКИЙ ЯЗИК

Найдите лишнее слово.
а) шуба                                                        а) носки
б) сарафан                                                   б) чулки
в) пальто                                                     в) рубашка
г) куртка                                                      г) колготки
Задание 1. Разделите текст на предложения. В конце каждого предложения поставьте точку.
Охотник нашёл в лесу лисёнка. Он принёс его домой. Это был шустрый зверёк. Скоро лисёнок стал большим. Осенью охотник отпустил его в лес.
Задание 2. Составьте из данных слов предложения и запишите их.
Скоро наступить зима.

Дни стали короче.

Деревья дрожать от холода.

Тучи идут по небу.

Часто ходить дожди.

Дуеть холодный ветер,.
Задание 3. Спишите предложения в таком порядке, чтобы получился связный текст. Озаглавьте его.

Птичка
5.Славная птичка!
2.Она очень внимательно посмотрела на меня. 3.Глаза у неё карие, грудка серая. 4.Лапки чёрные. 1.Однажды у меня на окне появилась птица.
Задание 4. Озаглавьте текст и спишите его, вставляя пропущенные буквы.
Осень. Высоко в небе литят журавли. Пичально кричат птицы. Они прощаются с родиной. Журавли будут зимовать в тёплой Африке . Весной они вернутся на родину.
Заданние 5. Соберите предложения в текст. Запишите и озаглавьте его.

Голые стоят деревья. Пролетело жаркое лето. Выпал снег. Прошла золотая осень. Ждут зимней одежды. Подули холодные ветры. Пришла зима. Только ели и сосны стоят зелёные