Рубрика: Հայոց-լեզու-7

Հայոց լեզու

1․Հայ ժողովուրդը ազատագրական պայքարի ելավ, և 8-9-րդ դարերը նշանավորվեցին արաբական տիրապետության դեմ` մեկը մյուսի հետևից բռնկվող ապստամբություններով ու ահեղ մարտերով։ (մեկ, հետև, պայքար, տիրապետություն)

2․Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Կորյունը, «Վարք Մաշտոցի» գրքով ապագա սերնդին հանձնեց իր ուսուցչի կյանքի ու գործունեության պատմությունը։ (ուսուցիչ, սերունդ, գործունեություն, աշակերտ)

3․Մովսես Խորենացին, օգտագործելով բազմաթիվ գրավոր աղբյուրներ, ամբողջական ձևով շարադրեց հայոց պատմությունը հնագույն ժամանակներից մինչև Արշակունիների թագավորության անկումը:
(թագավորություն, ձև, օգտագործել, աղբյուր)

4․Դավիթ Անհաղթը, որն այդպես է կոչվել Աթենքի իմաստասիրական բանավեճերին մշտապես անպարտելի մնալու համար, բացի հույն տարբեր գործերի բազմաթիվ մեկնաբանություններից, գրել է «Սահմանք իմաստասիրության» նշանավոր աշխատությունը։
(բանավեճ, մեկնաբանություն, իմաստասեր, մնալ)

5․Բագրատունիները փորձում էին Հայաստանը միավորել մեկ միասնական պետության մեջ, սակայն տեղական իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ավելի զորեղ եղան, և երկիրը տրոհեցին մի քանի մանր թագավորությունների։
(ձգտում, միավորել, տրոհել, թագավորություն)

6․Շիրվանզադեի հայրը դերձակ էր, բայց գրողի մանկության տարիներին զբաղվում էր տորոնի առևտրով և մեծ մասը բացակայում էր տնից ։
(տարի, մանկություն, տորոն, տուն)

8․Թիֆլիսում ապրելու տարիներին հատկապես «Վերնատան» միջոցներով Թումանյանն իր շուրջն է համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանքը
(կյանք, տարի, միջոց, ինքը)

Рубрика: English-7

Dear friend

Hello, my dear friends I am thankful to have such wonderful friends like you. You always come to me in my hardest times, also we have same hobbies.

Рубрика: Հայոց-լեզու-7

Հայոց լեզու 14.3.2024

193. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա- մեքենա, որը սլանում է:

արևի շուրջը պտտվող մեքենա- մեքենա , որը պտտվում է արևի շուրջ:

թունելից դուրս եկող գնացք- գնացք, որը դուրս է գալիս թունելից

պատրաստակամորեն հորը մտնող երեխա- երեխա, որը պատրաստակամորեն մտնում է հորը

փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ- մարդիկ, որոնք աշխատում են փոշու ու մրի մեջ

Ընկած գրիչ֊գրիչ,  որը ընկել է

գիշերվա անձրևից խոնացացած օդ֊օդ, որը խոնավացել է գիշերվա անձրևից





194. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:

195. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրենք  այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ պիտի ապրեմ ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրում ես այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

196. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

197. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

Օրինակ`

Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ֊Գետափին զբոսնելիս հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ
Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:
Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:
Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:


198. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:

Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:

199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

Լսել, բարձրանալ, հեռանալ:

Ինչո՞ւ Դու ինձ լսելիս չես նայում աչքերիս մեջ

Ինձ լսելով ոտդ քարին չես տա

Վերելակով բարձրանալուց չե՞ս վախենում

Վերև բարձրանալով որտե՞ղ կհասնենք

Տնից հեռանալիս ուրե՞ս պատրաստվում գնալ

Տնից հեռանալուց վատ բան չկա

Դպրոցից հեռանալով բարձունքների չես հասնի

Рубрика: English-7

Earning money

You need to start making money already in adolescence, because during this period of time we want a lot of trending things and sometimes parents do not have time to give us money for all our wishes, so you need to start at least some kind of earnings, for example, to create handmade jewelry, handbags made of beads and so on

Рубрика: Հայոց-լեզու-7

Հովհաննես Թումանյան Ինքնակենսագրություն

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու մուրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օր հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:

Рубрика: English-7

Common interview questions

Common interview questions
Tell me about yourself. My name is Susanna, I am 13 years old, I love dancing and have been dancing for 9 years
Why are you interested in working for this company? I have always wanted to work in your company, I am really interested in working in your company
Tell me about your education.I don’t have a proper education yet because I haven’t graduated from school yet.
Why have you chosen this particular field? I need a job where I won’t get up in the morning with a tired face, so this robot suits me.
Describe your best/worst boss. the best boss for me is the one who will be kind and understanding, and the worst one is the one who is rude and will constantly yell
In a job, what interests you most/least? Most of all, I am interested in the job itself, and not interested in what will prevent me from succeeding.
What is your major weakness? I will not talk about my weaknesses because with the help of this information they can then harm me
Give an example of how you solved a problem in the past.
What are your strengths? I discussed the problem with my loved ones and listened to every good advice
How do others describe you? I do not know, ask others